Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Մասնակցություն V –րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին
Մայիսի 25-ից 30-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ք.Սանկտ-Պետերբուրգում կայացած V-րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի աշխատանքներին և ֆորումի` դատական փորձագիտությանը և քրեագիտությանը նվիրված նիստի ընթացքում հանդես է եկել «Փորձագիտական (քրեագիտական) բազաների դերի որպես փորձագիտական գործունեության օբյեկտիվացման լծակ» զեկույցով։ Զեկույցը կարևորագույն դերակատարություն է ունեցել Եվրոասիական նոր ձևավորվող դաշինքի աշխատանքներին, մասնավորապես դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտում:
Ֆորումի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ունենցել է գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական թեմաների շուրջ:
Ֆորումի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակցել է նաև V Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում կազմակերպված VI երիտասարդական միջազգային իրավական ֆորումի շրջանակներում անցկացվող Իրավաբանների միացյալ կորպորացիայի կողմից կազմակերպված «Ինչպես Ռուսաստանին հաղթել իրավական համակարգերի մրցակցության պայմաններում» թեմայով գիտագործնական քննարկումներին, ինչպես նաև մասնակցել է Ֆորումի «Իրավունքի առաքելությունը փոփոխությունների դարաշրջանում» թեմայով լիագումար նիստին, որի բացումն իրականացրել է ՌԴ վարչապետ պարոն Դ.Ա.Մեդվեդևը:
Ֆորումի նիստերի աշխատանքների ընթացքում Արտաշես Ջավադյանը մասնակել է «Բազմաբևեռ աշխարհում միակողմանի սանկցիաները. իրավական մարտահրավերներ», «Համաշխարհային մշակութային ժառանգության հասանելիության նկատմամբ իրավաբանական բարիերները. կա՞ արդյոք լուծում», «Բարոյական հիմքեր և բնական իրավունք», «Մշակութային ժառանգության օբյեկտների պետական պահպանության մեխանիզմները», «Անօրինական առևտրի կանխարգելումն ու կանխումը. միջազգային իրավունքի դերը», «Սուվերենիտետի և վերպետականի հարաբերակցությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմաներով քննարկումներին:
Գործուղման ընթացքում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձագիտության Ռուսաստանյան դաշնային կենտրոնի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձագիտական տեխնոլոգիաների և մեթոդիկաների արդի գրականության տրամադրման վերաբերյալ, որոնք հետագայում նախատեսվում է ներդնել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ամենօրյա գործունեության մեջ:
28 Դեկտեմբեր 2016